Նախորդ գիշեր աշխարհի տարբեր անկյուններում տեսանելի է եղել հրաշալի տեսարան` Պերսեիդայի աստղահոսքը: Լուսնի վառ սկավառակի բացակայությունն էլ ավելի է նպաստել այն տեսնելուն:

ԱՄՆ-ում տեսարանը տեսնել ցանկացողների համար կազմակերպվել է օն-լայն հեռարձակում` SPACE.com կայքից:

Ռուսաստանում գիտնականների ջանքերով երկնաքարային հոսքը հաջողվել է երկու տեսախցիկներով նկարահանել: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը: Գիտնականների հետազոտությունների արդյունքների մշակումը մի քանի ամիս կտեւի: