Ալմաթիի Հանրապետության Պալատի ճակատային մասում տեղադրված էկրանին անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութ է ցուցադրվել: Ձայնագրությունը տեղադրված է YouTube կայքում:
Պատկերի որակը գրեթե թույլ չի տալիս հասկանալ ինչ է կատարվում տեսանյութում: Միաժամանակ հստակ երեւում է White Ghetto Films ընկերության ապրանքանիշը, որը զբաղվում է պոռնոֆիլմերի արտադրությամբ: Ինչպես հաղորդել է Tengrinews.kz-ին Պալատի ղեկավարի տեղակալ Սերգեյ Իվանովը, ներկա պահին հաստատության ղեկավարությունը պարզում է՝ ով կարող էր տեղադրել այդ տեսանյութը:
Ըստ նախնական վարկածի՝ դա հաքերային ներխուժում է: Իվանովի խոսքով՝ էկրանը հնարավոր է համացանցի միջով կառավարել հեռավորության վրա, ինչպես նաեւ Պալատի սերվերային սենյակում տեղադրված համակարգչի միջոցով: Այդ սենյակի բանալիներն ունեն միայն Անվտանգության աշխատակիցները, իսկ էկրանի մուտքի գաղտնաբառը հայտնի է միայն հաստատության միայն երկու աշխատակիցների: Այս պահին նրանք արձակուրդում են եւ աշխատանքի դուրս կգան միայն օգոստոսի 15-ին:











