Չինաստանի Ուխան քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները փրկել են փոքրիկ աղջկա կյանքը, որի վրա էքսկուրսիայի ժամանակառյուծ էր հարձակվել: Ինչպես պարզ է դարձել, միջադեպից կարճ ժամանակ առաջ աղջիկը փորձել է մոտենալ առյուծին, որն առանց վանդակների է պահվում:

Այգու այցելուների խոսքով՝ նրանց ուշադրությունը գրավել է սրտաճմլիկ մանկական ճիչը: Մոտենալով՝ նրանք տեսել են,որ գիշատիչը հարձակվել է փոքրիկի վրա, հաղորդում է Life News-ը:

Փայտերով զինված այգու 5 աշխատակիցներ փորձել են վախեցնել առյուծին: Ի վերջո հաջողվել է ազատել փոքրիկին: Աղջկան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել՝ լուրջ վնասվածքներով: