2011-ի գարնանը Ճապոնիան ցնցած եւ 15000 մարդու կյանք խլած ցունամիի ականատեսները այսօր եւս ցանցոմ տեղադրում են լուսանկարներ եւ տեսահոլովակներ, որոնք վերաբերում են աղետալի իրադարձություններին:
Վերջերս ինտերնետում հայտվել է 25 րոպե տեւողությամբ տեսահոլովակ, որտեղ ներկայացված է, թե ինչպես է աղետը հարվածում օվկիանոսամերձ քաղաքներից մեկին, հաղորդում է NEWsru.com.-ը:
Տեսագրությունում լավ երեւում է, թե ինչպես է այն նկարահանողը բարձրանում տանիք եւ շարունակում նկարահանել: Նա ֆիքսել է նաեւ, թե ինչպես է գետի մյւս ափին հրդեհ բռնկվում:
Հիշեցնենք, որ ցունամին Ճապոնիայում խլել էր ավելի քան 15000 մարդու կյանք:











