ԱՄՆ Ջորջիա նահանգի Վալդոսթա քաղաքի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը: Տուժել է երեք մարդ: Վթարը տեղի է ունեցել թափոնների (այդ թվում վտանգավոր) վերամշակման արտադրամասում, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

The Valdosta Daily Times թերթի կայքի փոխանցմամբ՝ գործարանի հարակից տարածքներում փակվել են ճանապարհները եւ տարհանում է սկսվել 1,6 կմ շառավղով:

Պայթյունի եւ հրդեհի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: