Շվեյցարական Ալպերում մահացել է հայտնի դերասան Դենիել Քրեյգի դուբլյորը՝ կասկադյոր Մարկ Սաթթոնը:
Ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին: Նա մահացել է Մարտինյի լեռնային շրջանում՝ թռչելով ուղղաթիռից, գրում է The Mirror-ը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Շվեյցարիայում նա աշխարհի 20 ուժեղագույն կասկադյորների թվում մասնակցում էր նկարահանումների, գրում է «ՌԲԿ»-ն:
Ինչպես հաղորդում է «Սոբեսեդնիկը», դեպքի պատճառներն առայժմ հատնի չեն:
Նա հայտնի է դարձել Լոնդոնի օլիմպիական խաղերում Բոնդին մարմնավորելու համար: Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ նա Եղիսաբեթ 2-րդի դուբլյորի հետ թռել է ուղղաթիռից:











