Չինաստանի բնակիչը ցնցող միջադեպի ականատես է դարձել. ոստիկանները ֆուրգոնից դուրս են բերել հանցագործին եւ կրակել ուղիղ ծոծրակին, գրում է lifenews.ru-ն։
Ականատես երիտասարդը պատմել է, որ քաղաքով զբոսնելիս մարդկանց կուտակում է նկատել։ Մոտեցել է եւ տեսել ոստիկանական մեքենա,որից համազգեստով մարդիկ են իջել։ Նրանք ֆուրգոնից դուրս են բերել կապկպված տղամարդուն, գցել գետնին եւ քարշ տվել քարերի վրայով։ Ոստիկաններից մեկը նրան թփերի մեջ է տարել եւ կրակել ուղիղ ծոծրակին։
Միջադեպի ականատեսները պատմել են, որ իշխանությունների ներկայացուցիչները վարվել են առանց ձեւականությունների՝ հաշվի չառնելով, որ իրենց գործողություններին հետեւում են երեխաները։
Տեղի լրագրողները հստակեցրել են, որ ցնցող տեսանյութն արվել էր դեռեւս 2012-ին, սակայն ցանցում հայտնվել է միայն 2013թ. օգոստոսին։
Ընդամենը մի քանի օրում այն ավելի քան 2 300 000 դիտում է հավաքել եւ բուռն քննարկումների թեմա դարձել։











