Մեղվային մորուքների ամենամյա մրցումներն են կայացել Օնտարիո նահանգում։ Մրցումների առաջադրանքը ուսերն ու գլուխը միջատներով ծածկելն է։
Դրա համար պարանոցից ոչ մեծ վանդակ են կախում, որում գտնվում է պարսի թագուհին։ Նա իր շուրջն է հավաքում այլ մեղուների։
Որպեսզի մրցումներն առանց զոհերի եւ տուժածների անցնեն, մեղուներին նախապես կեակրում են շաքարաջրով եւ ծուխեն բաց թողնում։
Մրցումների կանոններով՝ հաղթող է համարվում այն անձը,որի «մորուքն» ամենածանրն է թվում եւ գրավիչ է, հայտնում է ՆՏՎ-ն։
Այս տարի հաղթող է դարձել Ջասթին Հիմսթրի անվան քոլեջի ուսանողը (նրա մորուքը 2,2կգ էր) եւ Մարենդա Շիփերը Բրազիլիայից։











