Կաթնասունի այս տեսակը դժվար է «հայտնագործություն» կոչել, քանի որ օլինգիտոն բոլորովին նոր տեսակ չէ, պարզապես նախկինում համարում էին, որ այն օլինգո է: Սակայն այժմ կենդանաբանները հասկացել են պատճառը, թե ինչու նրանց չէր հաջողվում խաչասերել նրան օլինգոյի հետ: Պատճառն այն է, որ դրանք երկու տարբեր տեսակներ են: Այս մասին հաղորդում է NTDRussian-ը:
Կենդանին կշռում է մոտ 10 կգ եւ օլինգոյից տարբերվում է նրանով, որ ավելի փոքր է եւ ավելի երկար մորթի ունի:











