Եգիպտոսում նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի հազարից ավելի կողմնակիցների են ձերբակալել, որոնք մասնակցում էին օգոստոսի 16-ի զանգվածային ցույցերին, հայտնում է երկրի ՆԳՆ-ն։
Ձերբակալված «Մահմեդական եղբայրների» թիվը հասել է 1004-ի»,- ասված է նախարարության հայտարարությունում, որում նաեւ ընդգծված է, որ նրանցից 558-ը ձերբակալվել են Կահիրեում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Եգիպտական քաղաքներում օգոստոսի 16-ին բախումների հետեւանքով պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 3 մարդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ 70։ Զոհերի թվում կան ինչպես ցուցարարներ, այնպես էլ իրավապահներ։
Այսօր սպասվում է, որ բուրգերի երկրում ցույցերը կշարունակվեն։











