Բրիտանացի բնապահպանները բավական արտառոց միջոց են ընտրել՝ Սումատրայի վագրերի անհետացման խնդրին ուշադրություն սեւեռելու համար: Մոտ 300 մարդ մերկացել են եւ զանգվածային բարեգործական վազք անցկացրել Լոնդոնի գազանանոցում:

Բոլոր ձեւերի, չափերի եւ տարիքների մերկ մարմինները ներկված են եղել վագրի գույներով: Վազքի երկարությունը կազմել է 300 հարյուր մետր: Ակցիան 60 հազար ֆունտ (մոտ 93 հազար դոլար) եկամուտ է բերել, հայտնում է NTV-ն:

Ամբողջ աշխարհում մնացել է Սումատրական վագրի 300 առանձնյակ: