Ռուսաստանում  դատարանը բավարարել է քննության` «Պոլեսիե-8» շեգենավի նավապետի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Նավը օգոստոսի 17-ին Իրտիշ գետում բախվել էր բեռնանավին: Վճռվել էր Յուրի Ռատկոյին կալանավորել երկու ամսով:

Հիշեցնենք, որ շոգենավի նավապետի արյան բաղադրության մեջ փորձագետները ալկոհոլ էին հայտնաբերել:

Շոգենավի հարբած նավավարը Իրտիշ գետի վրա մարդկանց մահվան պատճառ է դարձել

Ռատկոն հրաժարվել է ցուցմունքներ տալուց` օգտվելով իր դեմ վկայություն չտալու իրավունքից, հայտնում է «Իզվեստիան»:

Life News-ի տրամադրության տակ են հայտնվել Իրտիշ գետում կատարվածի` ականատեսների նկարահանած առաջին կադրերը: Տեսագրությունն արել է «Սիբիր» նավի անձնակազմը, որն ականատես էր դարձել  «Պոլեսիե-8» շեգենավի  եւ բեռնանավի բախմանը: Անձնակազմն օգնել է ուղեւորներին ափ տարհանել:

Հիշեցնենք, որ «Պոլեսիե-8» շեգենավը օգոստոսի 17-ին բախվել էր բեռնանավի: Երկու նավերն էլ վնասվել  էին : Վթարի զոհ էր դարձել վեց մարդ: Տուժել են 40 ուղեւորներ: