Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները փրկել են երկու արջերի, որոնք Բլագովեշչենսկի մոտ հայտնվել էին հեղեղման գոտում: Կենդանիներին տեղավորել էին «Զելյոնայա» զբոսաշրջային բազայում, երբ գազանանոցն այլեւս նրանց պահելու համար միջոցներ չի ունեցել: Հեղեղման ժամանակ ջրի մակարդակը տուրբազայի մոտ բարձրացել է մեկուկես մետրով, եւ վանդակները հեղեղվել են, հաղորդում է RT-ն:

Արդյունքում դեպքի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ փրկարարներով եւ անասնաբուժական ծառայության աշխատակիցներով: Տեղափոխումից առաջ կենդանիներին հանգստացրել են, ապա տարել ավելի անվտանգ վայր: