Սաուդյան բժիշկների առջեւ խնդիր է դրված փրկելու Հալիդ իբն Մոսհեն Շաարիի առողջությունը: Առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն արվել է: Շաարին, ով կշռում է 610կգ, հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է Euronews-ը:

Տղամարդուն իր բնակարանից դուրս բերելը վերածվել է իսկական փրկարարական գործողության: Այդ նպատակով քանդվել  է տան պատերից մեկը: Դրանից հետո Շաարիին բարեհաջող տեղափոխել են ավտոմեքենա, հետո՝ օդանավ: Նրան տեղափոխել են Էր-Ռիյադ:

Շաարիին մասնագիտական օգնություն ցուցաբերել հանձնարարել է անձամբ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը:

Տնտեսական առումով բարգավաճող թագավորությունում ամեն երրորդը տառապում է ավելորդ քաշից եւ դրա հետ կապված խնդիրներից: Դա չի կարող չանհանգստացնել իշխանություններին: