Ռուսաստանում հազարից ավելի բայքերներ Մերձմոսկվայի ՆԳՆ-ին դիմում են ներկայացրել, որտեղ քննադատության են ենթարկել իրենց ընկերոջը սպանած ադրբեջանցու մեղմ դատավճիռը: Հիշեցնենք, որ Բախտիյար Ալիեւին սպանության համար դատապարտել էին մեկ տարի ազատազրկման: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:
Աղմկահարույց միջադեպը տեղի է ունեցել «Մերկուրիի» շուկայում 2012թ հունիսի 30-ին: Ծեխկռտուք է սկսվել բայքերի եւ կովկասցիների միջեւ, ինչի արդյունքում վերջիններիցս մեկը՝ Ալիեւը հարվածել էր բայքերին: Նա ընկել էր եւ գանգուղեղի փակ վնասվածք ստացել: Օրեր անց նա մահացել էր հիվանդանոցում:











