Ցանցում հայտնվել են օգոստոսի 18-ին Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի վթարի տեսագրությունները: Վթարի արդյունքում զոհվել էր 2 մարդ: Եվս երեք մարդ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը «Լադայի» վարորդն է եղել: Մեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ ու բախվել «Mercedes»-ին: Հարվածի արդյունքում վնասվել են եւս 5 մեքենաներ՝ Opel Vectra, KIA Ceed, Honda, Сhrysler եւ Mitsubishi, հաղորդում է NEWSru.com-ը:

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ վարորդներից մեկը 20 մետր վերեւ է թռչում եւ գետնին ընկնում: Նա եւ Сhrysler-ի 33-ամյա վարորդը մահացել են: