NASA-ի տիեզերագնաց Քրիս Քեսսիդին Միջազգային տիեզերակայանի հարեւանությամբ չճանաչված թռչող օբյեկտ է հայտնաբերել: Տեղեկատվությունը ստուգվելուց հետո պարզվել է, որ ՄՏԿ մոտով թռչող օբյեկտը «Զվեզդա» մոդուլի ալեհավաքներից մեկի պատյանն է եղել:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, ՉԹՕ-ները բավականին հաճախ ճանաչված օբյեկտներ են լինում: Նման օբյեկտների ցանկում են սովորական փուչիկները, մետեոզոնդերը, անգամ ամենատարբեր ամպերը: Հաճախ որպես այդպիսին հանդես են գալիս նաեւ մետեորներն ու բոլիդները:











