Հետաքրքրասեր մարսագնաց Curiosity-ն, ով հետազոտություններ իրականացնելու համար բազմաթիվ կանգառներով ճանապարհորդում էր հեռավոր լեռներում, հաջողվել է նկարահանել ուշագրավ երեւույթ՝ Ֆոբոս եւ Դեյմոս արբանյակների խավարումը:
Մարսագնացի կողմից նկարահանված տեսանյությում հստակ երեւում են Ֆոբոսի մակերեսի խոշոր խառնարաները, որոնք ամբողջությամբ ծածկում են նրա հետեւում հայտնված Դեյմոսին: Նախկինում նման տեսարանը գիտնականների համար տեսանելի չէր: Տեսանյութը գիտնականներին փոխանցվել է մեկ տվյալային փաթեթով, որը մարսագնացը մշտապես հաղորդում է գիտնականներին. Նկարների հիման վրա նրանք կառուցում են առավել ապահով երթուղի, հաղորդում է Argumenti.ru-ն:
«Մոտակա նպատակն է՝ առավելագույնս մանրամասնել ուղեծրի վերաբերյալ մեր տվյալները եւ վերհանել Մարսի մակերսի վրա Ֆոբոսի ազդեցության մանրամասները, թույլ տալ ներթափանցել մարսիական երկրաբանության գաղտնիքների մեջ»,- ընգդծել է Լեմոնը Տեխասի համալսարանից:
Այս պահին հետազոտողները ենթադրում են, որ Ֆոբոսի ուղեծիրը շատ դանդաղ մոտենում է Մարսին, այն ժամանակ, երբ Դեյմոսի նույնքան դանդաղորեն հեռանում է: Ֆոբոսի ուղեծիրը ավելի արագ է մոտենում Մարսին, քան օրինակ, Լուսնինը Երկիր մոլորակին. չնայած այն հանգամանքին, որ Մարսի արբանյակն ավելի փոքր է Լուսնից, մոլորակից այն բավական մեխ է թվում:











