Մոսկվայում պետն աշխատանքից ազատել է ենթակային, իսկ աշխատանքային գրքույկի «աշխատանքից ազատելու պատճառ» բաժնում գրողի ծոցն ուղարկել նրան:  Իր քայլը ղեկավարը բացատրել է նրանով, որ աշխատակիցն «իրեն պարզապես զզվեցրել էր»:

Ըստ ընկերության տնօրենի՝ ինքն աշխատակցին բռնեցրել էր գողություն անելիս: Ի պատասխան աշխատակիցը ղեկավարին դատի էր տվել, իբր թե՝ ղեկավարությունն իրեն չէր  վերադարձնում ծառայողական մեքենայի համար գնած վառելիքի փողերը, հայտնում է «Մոսկվա 24»-ը:

Տնօրենը եւ աշխատանքից հեռացված աշխատակիցն իրեն աշխատանքային հարաբերություններն այժմ պարզելու են դատարանում: