Գիտության համար արժեքավոր ինքնատիպ կադրեր են նկարահանել Չիլիի աստղագետները։ ALMA հեռադիտակի օգնությամբ նրանք «Առագաստ» համաստեղությունում նոր աստղի ծննդի մանրամասն լուսանկարներ են ստացել։ Երկրից այն բաժանված է 1400 լուսատարով։

Մեծ թողունակությամբ նոր լուսանկարներում Հեկտոր Արսի ղեկավարությամբ աշխատող Յելի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները գազի երկու շիթ են հայտնաբերել, որոնք արտանետում էր երիտասարդ աստղը։ Մեկը՝ Երկրի ուղղությամբ, մյուսը՝ հակառակ։

Նոր կադրերի շնորհիվ գիտնականները որոշել են, որ երիտասարդ աստղի արտանետած գազը նախկինում մտածածից  շատ ավելի արագ է շարժվում։ Դեպի երկիր այն 30 կմ/վրկ արագությամբ է թռչում, իսկ հակառակը՝ 40, հայտնում է TOP News-ը։

ALMA աստղադիտարանը (Atacama Large Millimeter/submillimeter Array) տեղակայված է ծովի մակարդակից ավելի քան 5 հազար մետր բարձունքում՝ Չիլիի Ատակամա անապատում։ Անապատի չոր օդը եւ խոշոր քաղաքներից մեկուսացվածությունը այն դարձնում են մոլորակի միակ անկյունը, որը ռադիոդիտարկումների առումով չի զիջում բաց տիեզերքին։