Բելգորոդցի հարաձիգը, ով այս տարվա ապրիլին սպանել էր 6 մարդու, իր վերջին խոսքում խնդրել է իրեն ցմահ ազատազրկման չենթարկել, այլ թույլ տալ, որ 25 տարի պատիժը կրի Օրենբուրգի շրջանի «Սեւ Դելֆին» գաղութում, որտեղ ազատազրկված են ամենավտանգավոր հանցագործները:

Մեղադրող կողմը նրա համար պահանջում է ցմահ ազատազրկում: Մեղադրյալի փաստաբանը պնդում է, որ նա հոգեկան շեղումներ ունի, ինչը պետք է հաշվի առնել դատավճիռը կայացնելիս: