Երեւանի քաղաքապետարանից մոտից այսօր` օգոստոիս 23-ին, քիչ առաջ բերման են ենթարկել 3 շաբաթից ավել նստացույց անող երիտասարդներից երկուսին` Սուրեն Սահակյանին եւ Վահագն Մինասյանին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ակտիվիստներից Կարեն Հարությունյանը:
Նա նշեց, որ երիտասարդներն այժմ ոստիկանության Կենտրոնի բաժնում են: Սուրեն Սահակյանին եւ Վահագն Մինասյանին բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նրանք բարձրախոսով ասել են իրենց պահանջները, մասնավորապես` պահանջել են պատասախանատվության ենթարկել եւ քաղաքապետարանը ազատել այնպիսի քրեական տարրերից, ինչպիսին Հենրիկ Նավասարդյանը եւ Միսակ Համբարձումյանն են:











