Լիբանանի հյուսիսում` Տրիպոլի քաղաքի սունիների մզկիթների մոտ կատարվտեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել է 19 մարդ, 35-ն էլ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել, մեջբերում է AFP-ն:
Ըստ Բեյրութի The Daily Star-ի` զոհվել է 18 մարդ, վիրավորվել` 60-ը: Այս տեղեկությունը նախնական է, եւ զոհերի թիվը կարող է աճել, հայտնում է lenta.ru-ն:
Մզկիթների մոտ պայթյուններից հետո հրդեհ էր բռնկվել, այրվել են մեքենաները եւ հարեւանությամբ գտնվող որոշ շենքեր: Հարակից փողոցներում խուճապ է սկսվել: Ըստ վերջին տվյալների` պայթյունի հետեւանքով մասնակի փլուզվել է մզկիթներից մեկի տանիքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տրիպոլիում երկու պայթյուն էր որոտացել:











