Լիբանանյան Տրիպոլիում պայթյունների արդյունքում զոհերի թիվը շարունակում է աճել: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյունների արդյունքում զոհերի թիվն առնվազն 27 է, եւս 352 մարդ տարբեր աստիճանների վնասվածքներ է ստացել: Լրատվամիջոցները հաղորդել են նաեւ քաղաքի տարբեր թաղամասերից լսվող կրակոցների ձայների մասին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ այսօր Լիբանանի հյուսիս-արեւմուտքում տեղակայված Տրիպոլի քաղաքում երկու հուժու պայթյուններ են որոտացել:











