Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը կլքի ընկերությունն առաջիկա տարվա ընթացքում, հաղորդվում է ընկերության պաշտոնական մամուլի-հաղորդագրությունում:
Կոռպորացիայի մենեջմենթն արդեն ձեւավորել է հատուկ կոմիտե, որը կզբաղվի նրա փոխարինողի որոնումներով:
Ընկերության աշխատակիցներին հասցեագրված նամակում Բալմերն ընդգծել է, որ հպարտ է ընկերության նվաճումներով: 1980-ից ի վեր, ինչ նա եկել է ընկերություն, Microsoft-ի եկամուտը 7,5 մլն դոլարից հասել է մոտավորապես մինչեւ 78 մլրդ դոլարի: Նա նաեւ նշել է, որ ընկերությունում լուրջ փոփոխություններ են սպասվում: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Բալմերը Microsoft-ի գլխավոր տնօրեն է աշխատում 2008-ից:











