Կոմիտաս 5 հասցեից օգոստոսի 24-ին, Ոստիկանության բաժին բերման ենթարկված, ծծեի ենթարկված եւ «Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված Armtoday.info-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանը տեղափոխվել է տուն:

Կիվիրյանին հետազոտած բժիշկների խոսքերով, նա ուղեղի ցնցում է ստացել: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեց Ա. Կիվիրյանի կինը՝ Լուսինե Սահակյանը:

իշեցնենք, որ օգոստոսի 24-ին Երեւանի Կոմիտասի 5 հասցեից բերման Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել 26 ակտիվիստներ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ դեպքի առնչությամբ հանդես է եկել «Նախախորհրդարան»-ը` նշելով. «Անցնող օրերի ընթացքում Երեւանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող տեղի բնակիչների, նրանց աջակցության համար այնտեղ գտնվող «Նախախորհրդարան»-ի հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի, ինչպես նաեւ այլ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ոստիկանության կողմից ապօրինի, անհիմն եւ խիստ անհամաչափ բռնի ուժ է կիրառվում, իսկ բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցները բերման են ենթարկվում:

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ Ոստիկանությունը` ցուցարարներին մեղադրելով ապօրինությունների մեջ եւ սպառնալով. «Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսեւորել են հանդուրժողականություն եւ չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու եւ խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով  կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ»:

 

Լուսանկարները` Մարիամ Սուխուդյանի