Եկատերինբուրգում՝ կրկեսի շրջանում Իսետի գետում կոկորդիլոս են հայտնաբերել: Այս մասին հաղորդել են ՆԳՆ տարածքային գլխավոր վարչությունում:

Օգոստոսի 28-ի առավոտյան ոստիկանություն է զանգահարել մի տեղաբակ եւ հաղորդել, որ տեսել է կոկորդիլոսի, որը դեպի ջուն էր գնում: Ընդ որում, այդ պահին կենդանու կողքին մարդիկ չեն եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Շուտով տեղեկությունները հաստատվել են: Նրան նկատել է կրկեսի մոտ հերթապահող ոստիկանը, սակայն կենդանին ջուրն է մտել եւ նրան բռնել չի հաջողվել: Եկատերինբուրգի ոստիկանությունը կոչ է անում բնակիչների չփորձել ինքնուրույն բռնել կենդանուն: