Այսօր` օգոստոսի 28-ին, ժամը 02:30-ի սահմաններում, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի տներից մեկում: Լոռիում NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հրդեհի հետեւանքով Լարիսա Արսենյանին պատկանող փայտե տունը գույքի հետ միասին ամբողջովին այրվել է։ Դեպքի վայր է ժամանել հրշեջ ծառայության միանգամից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեծ արագությամբ է տարածվել, ինչի հետևանքով կրակը կարողացել են մարել միայն 4 ժամ անց: Բարեբախտաբար, հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը:

Տանտիրուհին NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ հրդեհը բռնկվել է է հոսանքալարերի կարճ միացման հետեւանքով: Հրդեհի ժամանակ տանը եղել է տիկին Լարիսան՝ տղայի, հարսի և երկու անչափահաս թոռների հետ: Բոլորն էլ անվնաս են։ 5 անձից բաղկացած ընտանիքը փաստորեն մնացել է դրսում, եւ դեռ չգիտեն, թե որտեղ են գիշերելու։

Հարևանների պատմելով՝ հրդեհը տարածվել է մեծ արագությամբ՝ վնասելով նաեւ հարեւան տների հոսանքալարերը: Այսօր դեպքի վայր է ժամանել Սպիտակի քաղաքապետը, որը, սակայն, չի ասել՝ կկարողանա համայնքն օգնել ընտանիքին կացարանի հարցում, թե ոչ։

Մանրամասները`տեսանյութում

Լուսանկարներն ու տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի