Միջին Ուրալում՝ Կուրգանովո գյուղում, տրակտորային ավտոտնակի փլուզման արդյունքում հայաստանցի երկու բանվորներ են մահացել: Միջադեպը տեղի է ունեցել օգոստսի 27-ին:

ԱԻՆ-ի երկրամասային վարչության ներկայացուցիչները հաղորդել են, որ դեպքի վայր են մեկնել դաշնային հակահրդեհային ծառայության աշխատակիցներ, որոնք հատուկ գործիքի միջոցով փլատակներից դուրս են բորոլ զոհվածների մարմինները:

Ինչպես «Նովի Ռեգիոնին» են պատմել, ներկայումս հայտնի է, որ կառույցը տեղակայված է եղել հողակտորի այն հատվածում, որը պատկանել է անհատ ձեռներեցի: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ երկու բանվորներ չշահագործվող ավտոտնակում աղյուսների կույտն են դասավորել: Վերջիններս 1960 եւ 1973թ ծնված Հայաստանի քաղաքացիներ էին, որոնք ստացված վնասվածքներից տեղում մահացել են: