Մոսկվայում ավտոմեքենայի տեսախցիկը պատահաբար տեսագրել է կատաղած ամբոխի կողմից երկու երիտասարդների հետապնդումը եւ նրանց ծեծի ենթարկելը: Ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին:

Դեպքը կատարվել է Իլյիչի հրապարակի տարածքում՝ Էնտուզիաստների մայրուղու շենքերից մեկի մոտ: Ագրեսիվ տրամադրված մոտ տասնյակ անձինք իրենց զոհերին քշել են թունել եւ դաժան ծեծի ենթարկել: Կադրերում հստակ երեւում է, թե ինչպես են դեմքները բժշկական դիմակներով թաքցրած երիտասարդները ոտքերով հարվածում գետնին ընկած տղամարդուն:

Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը Life News-ի հետ զրույցում հաստատել է կռվի մասին տեղեկությունը, ականատեսները հարցաքննվում են: