Հեռավոր Արեւելքում շարունակվող ուժեղ ջրհեղեղների արդյունքում ջրով ողողված է Խաբարովսկի գլխավոր մարզադաշտը: Ամուր գետի ջրի մակարդակը 761 սմ է, իսկ մարզադաշտում ջուրն արդեն հասել է տրիբունաներին:

Ջրհեղեղների պատճառով Հեռավոր Արեւելքի ագրարային ոլորտը կրել է մոտ 11,2 մլրդ ռուբլու կորուստ: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Ամուրի ջրի մակարդակը մի քանի շաբաթ է, ինչ շարունակում է բարձրանալ: Ամենից շատ տուժել է Ամուրի երկրամասը: Արտակարգ իրավիճակ է տիրում նաեւ Յակուտիայում, Խաբարովսկում, Պրիմորյեում, Հրեական ինքնավար համայնքում: Ջրհեղեղից, ընդհանուր առմամբ, տուժել է 50 հազար մարդ: