«Նախախորհրադարանի» քարտուղարությունը տեսագրություն է տարածել, որում ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը պատմում է Կոմիտաս 5 շենքի մոտ իրեն ծեծի ենթարկելու մասին:

«ՀՀ-ում հերթական անգամ քրեաօլիգարխիկ համակարգը ցույց տվեց իր անմարդկային եւ վայրենաբարո դեմքը՝ դաժան ծեծի ենթարկելով ակտիվիստ Անուշավան Գրիգորյանին:

Վերջինս ակտիվորեն մասնակցել էր Կոմիտասի 5-ի ապօրինի շինարարության դեմ պայքարին: Այդ ծեծին, տուժածի խոսքերով, մասնակցել է 10-15 հոգի, ընդ որում, շրջանառվող լուրերի համաձայն, կազմակերպիչների թվում եղել է նաեւ փոխքաղաքապետի վարորդը:

Այդ փաստով հարուցվել է քրեական գործ»,- ասվում է «Նախախորհրդարանի» հայտարարության մեջ: