Երեւանի Ազատության հրապարակում, այսօր՝ օգոստոսի 29–ին, մեկնարկեց ազատամարտիկների հերթական հանրահավաքը։ Հանրահավաքի բանախոսներից, Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, իր ելույթում, մասնավորապես նշեց, որ «Հայաստանն այլեւս չի լինելու լափի երկիր»։ (ֆոտոռեպորտաժ)
«Հայաստանում յուրաքանչյուրն ապրելու է նորմալ կյանքով, ողջ ժողովուրդն է ապրելու բարեկեցիկ։ Հայաստանում այլեւս չի լինելու խելքը թռցրած օլիգարխ, նախարար եւ նախագահ։ Գիտեմ, որ շրջում եք ողջ հանրապետությունով եւ մոբիլիզացնում եք այն մարդկանց, ում խելքը դեռ չեն կերել, ով դեռ խելքը չի թռցրել, որ կանգնի օլիգարխների կողքին»,- ասաց նա։
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով եւս ելույթ ունեցավ, անդրադարձավ օլիգարխների հարցին ու իշխանության վարած քաղաքականության արդյունքներին։
«Նրանք մեզ շատ քաղաքավարի կերպով դուրս են հրավիրում երկրից։ Մենք արդեն մեծ մարդիկ են, եւ երեւի երիտասարդությունը պետք է պայքարի դրանց դեմ։ Ես չգիտեմ, որ հետախուզության մարդիկ են սրանք, բայց նրանք անում են այն, ինչ կանի հյուսիսի, հարավի, արևելքի կամ արևմուտքի մեր հարեւանը։ Ռուսները ցանկանում են վերածել մեր երիկրը պալիգոնի, իսկ ամերիկացիներն էլ սիրաշահում են նույն նպատակով։ Մեր իշխանավորներն էլ անում են այն, ինչ պետք է եւ հյուսիսին, եւ հարավին»,- նշեց Հախվերդյանը։
Նշենք, որ հանրահավաքն ավարտվեց հաջորդ հինգշաբթի նորից նույն տեղում հավաքվելու եւ աշխարհազոր կազմավորելու մտադրությամբ։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











