Ամուր գետի ջուրը շարունակում է բարձրանալ: Օգոստոսի 30-ին Խաբարովսկի մոտակայքում ջրի մակարդակը կազմում է 773 սանտիմետրով:
Ամուր գետի ջրի կրիտիկական մակարդակը կազմում է 600 սմ: Ջուրն այդ մակարդակից անցել է օգոստոսի 18-ին: Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ ջուրը կշարունակի բարձրանալ: Մինչեւ սեպտեմբերի 4-ը ջրի մակարդակը կարող է գերազանցել 780 սմ:
Ներկայումս ջուրը վտանգ է ներկայացնում Խաբարովսկ, Ամուրի, Կոմսոմոլսկի, Նանայսկի, Ուլչսկի շրջանների համար: Տարածաշրջանում արդեն 46 բնակավայրեր են ջրի տակ անցել, ինչպես նաեւ 17 ավտոճանապարհներ: Տարհանվել է 2538 մարդ: Ըստ իշխանությունների, ջրհեղեղի հասցված վնասը 7 մլրդ ռուլի է, հաղորդում է ՆՏՎ-ն:
Ներկայումս այդ շրջանում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, Խաբարովսկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախագահը խոստացել է օգնել նրանց վերականգնել բնակարանները:











