Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Tab 3 Kids պլանշետը, ոը նախատեսված է եեխաների համար: «Մեծահասակների» պլանշետներից Galaxy Tab 3 Kids-ը տարբերվելու է վառ-գունավոր կորպուսով, հենակի առկայությամբ եւ հատուկ ծրագրային ապահովմամբ: Սարքը պարունակում է ուսուցողական, նկարելու ու ներկելու ծրագրեր եւ խաղեր:

Time Management գործիքի միջոցով ծնողները կարող են սահմանափակել ժամանակը, որը երեխան ծախսում է սաքով զբաղվելիս: Ժամանակը լրանալուց հետո էկրանն արգելափակվում է եւ բացել հնարավոր է լինում միայն գաղտնաբառը գրելուց հետո:

Galaxy Tab 3 Kids-ն ումի երկմիջուկ պրոցեսոր, 7-դյույմանոց էկրան եւ Wi-Fi մոդուլ: Պլանշետի քաշը 302 գրամ է: Պլանշետն աշխատում է Android 4.1 հիմքով:

Պլանշետն առաջին անգամ վաճառքի կհանվի Հարավային Կորեայում սեպտեմբերի սկզբին: Չի հաղորդվում, թե պլանշետը որքան է արժենալու: