Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեում իսլամիստների բողոքի ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Իրավապահ մարմինները փակել են «մահմեդական եղբայրների» կողմնակից զինված ամբոխի ճանապարհը, որը փորձում են ներխուժել մայրաքաղաքի կենտրոն:
Բողոքարարները այրում են անվադողեր, արգելափակում են փողոցները: Դեպքի վայրերում Համեզ ալ-Բաբլաուի կառավարության կողմնակիցների եւ ընդդիմադիրների միջեւ բախումներ են տեղի ունեցել: «Ալ-Հայաթ» հեռուստաալիքի տվյալներով Կահիրեում եւ մյուս նահանգներում զոհերի թիվը հասել է 36-ի, հաղորդումէ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իսլամիստների զանգվածային երթը սկսվե է եգիպտական մայրաքաղաքի Մադինաթ-Նասր շրջանում: Տեղացիները «մահմեդական եղբայրների» այսօրվա ակցիան անվանել են «օրիանականության վերականգման ուրբաթ»:











