Ապուշներին չի կարելի ոստիկանական համազգեստ տալ, իսկ նրանց արդարացնողները ընդամենը կապիկություն են անում: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում նստադուլ անող ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը՝ անդրադառնալով Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի եւ ակտիվիստուհու միջեւ տեղի ունեցած միջադեպին ու խորհրդարանի պատգամավոր Շուշան Պետրոսյանի արձագանքին (ընդ որում՝ ազատամարտիկը երգչուհուն Սուսան էր անվանում):
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ ոստիկանը բողոքի ակցիայի ժամանակ գրկել էր ակտիվիստուհուն եւ համբուրել նրա պարանոցը: Ազատամարտիկի խոսքով՝ իրենց պայքարը նաեւ նման ոստիկանների դեմ է:











