Օգոստոսի 31-ին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը նախաձեռնել էր ակցիա՝ պահանջելով դադարեցնել «Ծածկած շուկայի» տարածքում կատարվող շինարարությունը եւ կառույցը վերադարձնել նախկին տեսքին։ Միաժամանակ, «Ծածկած շուկայի» տարածքում հավաքվել էին մի խումբ կանայք, ովքեր ներկայանում էին որպես շուկայի նախկին աշխատողներ (ակտիվիստների խոսքով՝ նրանք «Մալաթիա» շուկայի աշխատողներն են, որոնց Սամվել Ալեքսանյանն օգտագործում էր նաեւ ընտրությունների ժամանակ), եւ պահանջում էին ակտիվիստներից դադարեցնել ակցիան՝ իրենց գոհունակութունը հայտնելով Ալեքսանյանի գործունեությունից։ Ակցիայի ընթացքում Ալեքսանյանին սատարող կանայք հրահրեցին բախումներ ակտիվիստների հետ։ Ոստիկանությունը բերման ենթարկեց մոտ մեկ տասնյակ մարդու, երեք  ժամ անց բոլորին ազատ արձակեցին։

«Ծածկած շուկայի» տարածքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները NEWS.am-ը ներկայացնում է տեսաշարով։