Ամուր գետի ջրի մակարդակը Ամուրի Կոմսոմոլսկի մոտ սեպտեմբերի 2-ին կազմել է 803 սմ` մեկ օրում բարձրանալով 19 սմ:
Սեպտեմբերի 1-ին ջրի մակարդակը 784 սմ էր: Կոմսոմոլսկի մոտ ջրհեղեղի գագաթնակետը կանխատեսվում է սեպտեմբերի 6-10-ը` մինչեւ 8,9մ ջրի մակարդակի բարձրացմամբ: Քաղաքի համար վտանգավոր ցուցանիշ է համարվում անգամ 650 սմ-ը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ամուրի Կոմսոմոլսկի ղեկավարի մամուլի քարտուղար Իվան Լավրենտիեւը:
Ըստ նրա` ներկայումս քաղաքում ջրածածկ են 223 սեփական տուն, որոնցում ապրում են 425 մարդ, որոնցից 222-ը տարհանվել են ժամանակավոր բնակության վայրեր:
Քաղաքում այժմ 9,2 մ բարձրության արգելապատնեշներ են կառուցվում, որոնց երկարությունը շուրջ 13,5 կմ է:











