Հյուսիսային պողոտայում սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ Արցախյան շարժման 25 ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:

ՀՅԴ նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսը կտևի 5 օր: Սպասվում է լուսանկարների, ֆիլմերի ցուցադրություն, բաց դասախոսություններ տարբեր թեմաներով, ինչպես նաև հանդիպումներ ազատամարտիների հետ:

News.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Արտակ Աղբալյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կլինի շուրջօրյա. «Ցուցահանդեսը գիշերը չի հավաքվելու, իսկ ամենօրյա միջոցառումները կլինեն 18:00 - 23:00»:

Միջոցառումները սկսվել էին նախօրեին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքով: Հանրահավաքին հաջորդել է ազգային հայրենասիրական երգերի երեկո: