Ադրբեջանի բոլոր ռադիոկայաններում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում հայտնվել է նոր երգ՝ «Իմ նախագահ», որը դարձել է համանուն երիտասարդական նախաձեռնողական խմբի հիմնը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի վաստակավոր արտիստ Տունզալի Աղաեւայի կատարմամբ երգի բառերը գրել է բանաստեղծ Իսմայիլ Դադաշեւը, երաժտությունը՝ ինքը Տ. Աղաեւան: Երգը կատարում են հնագույն երաժշտական գործիքներով ու ադրբեջանական ազգային մեղեդիներով:

«Ներբողի» ի հայտ գալը պատահական չէ. նախագահական ընտրություններին մնացել մեկ ամսից էլ քիչ ժամանակ: Արեւելյան ամբողջատիրությանը բնորոշ է, երբ տարբեր մակարդակի պաշտոնյաներ ու մշակության գործիչներ հայտնում են նվիրվածության իրենց զգացմունքները: Իր կողմից Իլհամ Ալիեւը եւս պարտքի տակ չի մնում՝ բաժանելով բնակարաններ ու բարձրացնելով աշխատավարձերը: