Երեւանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 20-ին, կանցկացվի «Սփյուռքի եւ ուսանողության դերը Արցախյան գոյամարտում» թեմայով զրույց, իսկ 20:30-ին կցուցադրվի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը:

Հիշեցնենք, որ նույն տեղում բացվել է «Մեր Արցախը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ  Հայաստանի Գերագույն Մարմինը սեպտեմբերի 2-ից 7-ը նախաձեռնել է  Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվել է սեպտեմբերի 2-ին, Եռաբլուրից: