Մասաչուսեթսի համալսարանում ռեկորդային քանակությամբ մրգային աղցան են պատրաստել: Համալսարանի խոհարարները պատրաստել են 6935 կգ աղցան՝ ի պատիվ ուսանողների եւ նոր ուսումնական տարվա:
Մոտ 500 լրագրողներ եւ համալսարանի աշխատակիցներ սեպտեմբերի 1-ին հաշվել եւ քառակուսիներով կտրատել են մոտ 150 տարբեր տեսակի միրգ եւ հատապտուղ՝ աղցանի հսկայական չաբաբաժին պատրաստելու:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները գրանցել են նվաճումը, փոխանցում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով CBS News-ը:











