ՀՀ նախագահի նստավայրի առջեւ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ին, մեկնարկեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեմ բողոքի ակցիան, որը ինքնաբուխ էր. ակցիայի մասին մասնակիցները տեղեկացել էին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից։  

Ոստիկանները պատ էին կազմել նստավայրի մոտ, որպեսզի ցուցարարներին թույլ չտան մոտենալ նստավայրի պարսպին, եւ ցուցարարներից պահանջում էին կանգնել դիմացի մայթին՝ հիշեցնելով, որ  Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 19-րդ կետի համաձայն, արգելվում է հավաքներ անցկացնել Հանրապետության նախագահի նստավայրից այնպիuի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը։

Այնուամենայնիվ, ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը եւ մոտենալ նստավայրին, ինչից հետո հրմշտոց սկսվեց եւ ոստիկանները ուժով հեռացրին նրանց, իսկ 9-ը ակտիվիստի բերման ենթարկեցին։

15։00-ի մոտ Բաղրամյան 26-ում լարվածությունը թուլացավ։ Ցուցարարների մի մասը շարժվեց դեպի Ոստիկանության Արաբկիր բաժանմունք, ուր տեղափոխել էին բերման ենթարկվածներին։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am