Բեռլինում էլեկտրոնիակայի ամենամյա IFA ցուցահանդեսի նախօրեին Samsung-ը ներկայացրել է իր հերթական նորույթը՝ Galaxy Gear «smart» ժամացույցը, որի միջոցով յուրաքանչյուրն իրեն կարող է գաղնի գործակալ զգալ: Նշենք, որ առաջիկայում «խելացի» ժամացույց, ամենայն հավանականությամբ, կներկայացնի նաեւ Apple-ը:

Samsung-ի նոր սարքը աշխատում է Android համակարգի հիման վրա, ունի 1,63 դյույմանոց էկրան եւ ներդրված տեսախցիկ:

Բացի այդ, հարավկորեական ընկերությունը ցուցադրել է եւս երկու նորույթ՝ Galaxy Note 3 պլանշետաֆոնն ու Galaxy Note 10.1 թարմացված պլանշետը: