Պետերբուրգյան ոստիկանները «Վոյնա» արթ-խմբին խանգարել են «Մեծ քսանի» գագաթաժողովի դեմ բողոքի ակցիա անցկացնելուն:
Ակցիայի կազմակերպիչները Կազանսկի տաճարի մոտ մտադիր էին Իշխանության թանգարանի ցուցանմուշներից փակցնել, հետո այն հանդիսավոր տանել Նեւսկի պողոտայով:
Կոնստանտին Ալտունինի 1,5x3 չափերով G20 կտավին «Քսանի» գագաթաժողովի մասնակիցներն են պատկերված: «Վոյնա» արթ-խմբի մասնակիցների գործողությունները կանխել են ոստիկանները եւ խլել կտավը, հայտնում է fontanka.ru-ն:
Ակտիվիստներին մեղադրանք է ներկայացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի երկու հոդվածով՝ 20.2 («Հանրային հավաքների կազմակերպման սահմանված կարգը խախտելը») եւ 19.3 («Ոստիկանությանը չենթարկվելը»):











