Sony ընկերությունը Բեռլինում IFA 2013-ի ցուցահանդեսի բացմանը նվիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է նոր հզոր, ջրակայուն Xperia Z1 սմարթֆոնը, որը նախկինում հայտնի էր Honami կոդային անվանմամբ:

Sony Xperia Z1-ը հագեցած է 5 դյույմանոց սենսորային  1080p էկրանով,  Snapdragon 800 քառաբջիջ պլատֆորմով, 2 Գբ RAM-ով, Wi-Fi a/b/g/n-ով, NFC-ով, 2МР առջեւի տեսախցիկով, 16 Գբ հիշողությամբ, microSD-ով, Android 4.3 օպերացիոն համակարգով: Դիմացի եւ հետին պանելները թրծված ապակուց են:

Գաջետն ունի խոշոր 1/2,3 դյույմանոց  CMOS սենսորով Exmor RS՝ բջջային սարքերի համար՝ 20,7 Մպ թողունակությամբ եւ լայնանկյուն G Lens՝ 27 մմ ֆոկուսային հեռավորությամբ եւ  F2.0 դիաֆրագմայով, ինչպես նաեւ  BIONZ  պատկերները բջջային սարքերի համար մշակելու հնարավորություն: Սմարթֆոնում նախատեսված է լուսանկարահանման  1080p ռեժիմը, հայտնում է «Վեստի էկոնոմիկան»:

Պատկերների որակն էլ ավելի լավացնելու համար Sony-ն Z1-ի երկու հանովի տեսախցիկ է ներկայացրել՝ DSC-QX100 եւ DSC-QX10, որոնք սմարթֆոնին կարելի է միացնել Wi-Fi-ով կամ NFC-ով, նաեւ՝ հատուկ ամրակով: