Սեպտեմբերի 4-ին Սոչիում առաջին անձրեւային հորդառատ անձրեւն է տեղացել: Անձրեւը հեղեղել է հանգստավայր քաղաքի միջազգային օդանավակայանը: Սոչի բնակիչները հաղորդել են քաղաքի փողոցների եւ երկաթուղային կայարանի՝ ջրի տակ անցնելու մասին:
Ինչպես ընդգծում է «Նովի ռեգիոնը», 59 տարի առաջ կառուցված օդանավակայանը Օլիմպիական խաղերի նախաշեմին արդիականացվում էր:
Ինտերնետում հայտնված տեսագրությունում երեւում է, թե ինչպես է Յան Ֆաբրիցիուսի փողոցում հորդառատ անձրեւի հետեւանքով իսկական ջրվեժ առաջացել:











