Նախախորհրդարանը իր կայքում տեղադրել է տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են ոստիկանները հեռացնում Կոմիտաս 5-ի շինհրապարակի դարպասների առջեւ նստած հարակից շենքերի բնակիչներին:
Կադրում երեւում է Կոմիտաս 5ա-ի բնակչուհի Էմմա Արիստակեսյանը, որը նստած է գետնին՝ աչքերը փակ եւ թուլացած: Տեսանյութում ոստիկանները համոզում եմ կանանց ազատել ճանապարհը: Կանանցից մեկին, որը չի համոզվում, իրավապահները հեռացնում են՝ թեւերն ընկած:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հարակից շենքերից մեկի բնակիչ, ակտիվիստ Դավիթ Թովմասյանը NEWS.am-ին պատմել էր, որ ոստիկանները գետնին ընկած տիկին Էմմային հեռացրել են՝ քարշ տալով: Ավելի ուշ տիկին Էմման մեր թղթակցին ասել էր, որ իր հետ նման բան չի եղել, ընդհակառակը, ոստիկաններն իրեն օգնել են մինչեւ շտապօգնության գալը:











