ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից սեպտեմեբրի 5-ին, 19:40-ի մոտ, բերման է ենթարկվել Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանը:

Նա բաժին է տարվել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ վիճելու պատճառով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները հարվածել են նրա գլխին, ձեռքերը ոլորել ու մտցրել մեքենա: Գրասենյակի մոտ 19:00-ից հավաքվել են մեծ թվով ցուցարարներ, ովքեր բողոքում են Մաքսային Միությանը միանալու ՀՀ նախագահի որոշման դեմ: Ոստիկանները ցուցարարներին հեռացրել են գրասենյակի մոտից եւ Մելիք Ադամյան փողոցը փակել երկու կողմից: Մոտավորապես ժամը 20:25 ՀՀԿ գրասենյակ է ժամանել նախագահ Սերժ Սարգսյանը:  Ենթադրվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կուսակիցներին պետք է ներկայացնի Մոսկվայի այցի մանրամասները: 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am